Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-26-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

Հոդված 32. Գործուղումը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. Գործուղումը

1. Դիվանագետն իր համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և ենթակա մարմնից կարող է գործուղվել Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

2. Գործուղման ժամանակահատվածում դիվանագետը համարվում է դիվանագիտական ծառայության մեջ, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

3. Վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև գրավոր համաձայնության դեպքում:

4. Գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և այլ պետական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Կառավարությունը:

5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում և սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման:

(32-րդ հոդվածը լրաց. 19.06.19 ՀՕ-80-Ն, խմբ., փոփ. 11.12.23 ՀՕ-405-Ն)

(11.12.23 ՀՕ-405-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։