Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Հոդված 52. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 52. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը (այսուհետ` դիվանագիտական անձնագիր) դիվանագետի և սույն օրենքով դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթուղթ է, որը նախատեսված է օտարերկրյա պետություններում պաշտոնական կամ դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար:

2. Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

3. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով:

(52-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` համաձայն 11.05.26 ՀՕ-231-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։