Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

Հոդված 32. Կարճաժամկետ գործուղումը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 32. Կարճաժամկետ գործուղումը

1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատանքներին աջակցելու նպատակով դիվանագետն իր համաձայնությամբ կարող է գործուղվել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին: Կարճաժամկետ գործուղումը չի կարող գերազանցել վեց ամիսը:

2. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին կարճաժամկետ գործուղված դիվանագետին, աշխատավարձից բացի, վճարվում են ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություն մեկնած դիվանագետի համար նախատեսված փոխհատուցումը, բնակարանային փոխհատուցումը, Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, անհետաձգելի դեպքերում տրամադրվում է նաև բժշկական ապահովագրություն:

3. Եթե օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին գործուղումը գերազանցում է երկու ամիսը, ապա դիվանագետին վճարվում են նաև սույն օրենքով դիվանագետի ընտանիքի անդամների համար նախատեսված փոխհատուցումները։

4. Կարճաժամկետ գործուղման ընթացքում պահպանվում է դիվանագետի աշխատավարձը արտաքին գործերի նախարարությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։