Հոդված 55. Դիվանագիտական ակադեմիան
Հոդված 55. Դիվանագիտական ակադեմիան
1. Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան (այսուհետ՝ դիվանագիտական ակադեմիա) պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Դիվանագիտական ակադեմիայի կառուցվածքը և գործունեությունը կարգավորվում են սույն օրենքով, ակադեմիայի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
2. Դիվանագիտական ակադեմիան, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.
2) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.
3) գիտական, վերլուծական ուսումնասիրությունների իրականացումը.
4) վերլուծական կենտրոնների հետ փոխգործակցությունը.
5) արտաքին քաղաքականության հիմնահարցերի շուրջ միջոցառումների (քննարկման հարթակների, համաժողովների, սեմինարների) կազմակերպումը.
6) արտաքին քաղաքականության հիմնահարցերի թեմաներով ուսումնական ծրագրերի մշակումը.
7) ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը.
8) միջազգային և տարածաշրջանային գործընթացների զարգացման հեռանկարների շուրջ քննարկումների կազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը.
9) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
3. Դիվանագիտական ակադեմիան իր գործունեության և նպատակների իրականացման համար կարող է իրականացնել կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն:
4. Դիվանագիտական ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Դիվանագիտական ակադեմիայի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժում, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
21 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-249