Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի` իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը և ավարտը

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի` իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը և ավարտը

1. Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին իր նշանակվելու մասին հավատարմագրի պատճենը հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:

3. Մշտական ներկայացուցիչն իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը հանձնելուց հետո:

4. Դեսպանի և մշտական ներկայացուցչի լիազորությունները դադարեցվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, հետևյալ դեպքերում.

1) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

2) միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում.

3) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-8-րդ, 10-14-րդ կետերում և 2-րդ մասում նշված դեպքերում:

5. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո գրանցվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգին համապատասխան:

6. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չզբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:

(15-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.06.22 ՀՕ-256-Ն)

(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։