Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Դիվանագիտական ծառայությունը
Հոդված 3. Դիվանագիտական ծառայությունը
1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը դիվանագիտական ծառայության մարմիններում իրականացնում են դիվանագետները սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:
2. (մասն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-256-Ն)
(3-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-256-Ն)
(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)