Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-26-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 35. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոնից հետևյալ հիմքերով.

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ որպես միջազգային ծառայողներ միջազգային կազմակերպություններում աշխատանքի անցնելը.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ մեկ տարուց ավելի ժամկետով ուսանելը կամ գիտական գործունեությամբ զբաղվելը.

3) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերում սահմանված հիմքով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելը:

1.1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձինք:

1.2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքով դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում անձը գրանցվում է մեկ տարի ժամկետով դիվանագիտական ծառայության զբաղեցրած պաշտոնից ազատվելու հիմքերը դադարելու, իսկ 4-րդ մասում նշված հիմքով՝ պաշտոնից ազատվելու օրվանից:

3. Կադրերի ռեզերվում գրանցված անձը կարող է մասնակցել սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ներքին մրցույթին:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

(35-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-256-Ն, 11.12.23 ՀՕ-405-Ն)

(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(11.12.23 ՀՕ-405-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։