Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-26-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Հոդված 50. Դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման և անվավեր ճանաչելու կարգը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 50. Դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման և անվավեր ճանաչելու կարգը

(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-256-Ն)

1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:

2. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե՝

1) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

2) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի:

3. Պաշտոնավարության ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան` չհանձնված, ինչպես նաև կորած, կեղծված կամ օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր:

5. Դիվանագիտական անձնագիրը տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, հետ վերցնելու և անվավեր ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

(50-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-256-Ն)

(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։