Հոդված 13
Հոդված 13
Սույն Համաձայնագրի իրագործումն ապահովելու նպատակով Կողմերը համաձայնում են ստեղծել Համատեղ հանձնաժողով` բաղկացած իրենց լիազոր ներկայացուցիչներից:
Կողմերի համաձայնեցրած ժամկետներում Հանձնաժողովը հաջորդաբար նիստեր կգումարի Երևանում և Տալլինում՝ համապատասխան Կողմի Հանձնաժողովի նախագահի նախագահությամբ:
Հանձնաժողովը կսահմանի իր կանոնակարգը:
Հանձնաժողովի սկզբունքային խնդիրներն են`
- ուսումնասիրել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացը և հետևել դրան,
- հետևել սույն Համաձայնագրի իրագործման աշխատանքներին և մշակել համապատասխան հանձնարարականներ,
- Կողմերին ներկայացնել առաջարկություններ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: