Հոդված 5
Հոդված 5
Ապրանքների և ծառայությունների արտահանումը և ներմուծումը կիրագործվի համաձայն յուրաքանչյուր Կողմի օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև կնքված համաձայնագրերի և կոնտրակտների հիման վրա՝ միջազգային պրակտիկայում ճանաչված գործարար պայմաններին համապատասխան:
Սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված արտաքին առևտրային գործարքներից առաջացած յուրաքանչյուր վճարում կիրագործվի ազատ փոխարկելի տարադրամով կամ կոնտրակտներում ամրագրված այլ տարադրամով՝ յուրաքանչյուր Կողմի օրենսդրության համապատասխան: