Հոդված 15
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցագիրը ստանալու պահից, որով կհաստատվի, որ յուրաքանչյուր Կողմ ավարտել է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը:
Սույն Համաձայնագիրը կմնա ուժի մեջ անորոշ ժամանակով: Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ գրավոր ծանուցագիր ուղարկելով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի այդպիսի գրավոր ծանուցագիրը մյուս Կողմի ստանալուց վեց ամիս հետո: Երկու Կողմերն էլ համաձայնում են, որ երբ Կողմերից որևէ մեկը դառնա Եվրամիության անդամ, ապա նա դուրս կգա Համաձայնագրից Եվրամիության անդամ դառնալուց մեկ օր առաջ: Մյուս Կողմը չի ճանաչում առևտրի պայմաններում փոփոխության համար Եվրոպական միության տարածված փոխհատուցումների համար բոլոր հնարավոր պահանջները:
Եթե սույն Համաձայնագիրը ավարտվի, ապա նրա դրույթները կշարունակեն գործել սույն Համաձայնագրի շրջանակներում որոշված բոլոր գործառույթների նկատմամբ, բացառությամբ սույն Համաձայնագրի ավարտից առաջ կատարված գործառույթների:
Կատարված է Տալլին քաղաքում 2002 թվականի հունիսի 27-ին, երկու բնօրինակով, հայերեն, էստոներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 26-ից: