Հոդված 8
Հոդված 8
Համաձայն GATT-ի 1994թ. Համաձայնագրի դրույթների՝ սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքների և պարտականությունների վրա՝ կարգավորման միջոցներ հաստատելու արտաքին տնտեսական կապերի ոլորտում ընդունված միջազգային պրակտիկայում, եթե տվյալ միջոցները վերաբերում են`
- հասարակական բարոյականության կամ անվտանգության պաշտպանությանը,
- բնակչության առողջության և կյանքի պահպանմանը,
- բույսերի և կենդանիների պահպանմանը,
- շրջակա միջավայրի պահպանմանը,
- սպառվող բնական ռեսուրսների պահպանմանը,
- գեղարվեստական, պատմական և հնագիտական արժեքներ հանդիսացող ազգային հարստությունների պահպանմանը,
- մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պահպանմանը,
- թանկարժեք մետաղների, ներառյալ ոսկին և/կամ արծաթը, ինչպես նաև թանկարժեք քարերի ներմուծմանը և/կամ արտահանմանը:
Այնուամենայնիվ, նշված սահմանափակումները և արգելքները չեն հանդիսանում որպես դատարանային խտրականություն կամ Կողմերի միջև առևտրի սահմանափակում: