Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Կողմերը կքննարկեն յուրաքանչյուր Կողմի պահանջը այն դեպքում, եթե մյուս Կողմի տարածքում արտադրվող ապրանքների ներմուծումը վնաս է պատճառում կամ սպառնում է վնաս պատճառել տեղական արտադրողների՝ նման կամ որակական չափանիշներով նման ապրանքներին:

Վերոհիշյալ պարբերությունում նշված քննարկումները կազմակերպվում են փոխադարձաբար բավարար լուծումների գտնելու նպատակով, որոնք կավարտվեն Կողմերից մեկի կողմից գրավոր պահանջ ներկայացվելուց ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում, եթե Կողմերը այլ կերպ չեն համաձայնել:

Եթե նշված քննարկումների արդյունքում ընդունելի ժամանակահատվածի սահմաններում Կողմերը անկարող լինեն համաձայնության գալ վնասների կանխման կամ հատուցման միջոցների վերաբերյալ, ներմուծող Կողմը ազատ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել ներմուծվող ապրանքի նկատմամբ՝ այն չափով և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վնասը կանխելու համար:

Արտակարգ հանգամանքների առկայության դեպքում, երբ այդպիսի վնասները կանխելու կամ հատուցելու համար անհրաժեշտ են շտապ գործողություններ, ներմուծող Կողմը կարող է ձեռնարկել պատշաճ միջոցառումներ առանց նախնական խորհրդակցության՝ այդպիսի միջոցառումները ձեռնարկելուց հետո անմիջապես խորհրդակցություն առաջարկելու պայմանով:

Սույն հոդվածի համաձայն միջոցառումների ընտրության ժամանակ Կողմերը պետք է առաջնություն տան սույն Համաձայնագրի գործողությանը նվազագույն վնաս պատճառող միջոցառումներին, համաձայն GATT-94-ի 29-րդ հոդվածի, «Ապահովության մասին» (SAFEGUARD) Համաձայնագրի դրույթների կամ ազգային օրենսդրության համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։