Հոդված 2
Հոդված 2
Կողմերը առաջնային և ուղարկող երկրի կողմից առաջարկված թեմաներով կկազմակերպեն փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալու երկու երկրների առողջապահության համակարգերին և առավել լավ պատրաստելու իրենց առողջապահության գիտահետազոտական ոլորտների աշխատողներին:
Կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված անձանց և փորձագետների անունները, մասնագիտությունները, կոչումները և թեմաները փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ: Ժամանման օրվա և ճանապարհի մասին ուղարկող Կողմը ընդունող Կողմին պետք է տեղեկացնի ամենաքիչը 15 օր առաջ: Ուղարկող Կողմը իր վրա կվերցնի ուղևորվող մասնագետների ճամփորդական ծախսերը: Ընդունող Կողմն իր վրա կվերցնի այցելության ընթացքում մյուս Կողմի մասնագետների՝ երկրի ներսում տրանսպորտի, հյուրանոցի և օրվա կեցության ծախսերը: