Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

6.1. Կողմերը իրենց երկրում պաշտոնական նպատակներով գտնվող մյուս Կողմի քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական ու հյուպատոսական անձնակազմին, փոխադարձաբար կապահովեն անվճար բժշկական օգնությամբ, դեղամիջոցներով և բժշկական նյութերով, ինչպես նաև անվճար հիվանդանոցային բուժմամբ՝ թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի միջամտության անհրաժեշտության դեպքում:

6.2. Թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի դեպքերում որևէ Կողմի տարածքում ժամանակավոր այցելությամբ գտնվող զբոսաշրջիկներին ընդունող Կողմը, տվյալ երկրի քաղաքացիների համար գործող կարգին համապատասխան, պետք է ապահովի բժշկական խնամքով, մինչև որ հիվանդի վիճակը թույլ տա առանց առողջությունը վնասելու նրան տեղափոխել իր երկիր:

6.3. Համաճարակային մեծ նշանակութուն ունեցող վարակիչ հիվանդությունների դեպքում Կողմերից մեկի տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի քաղաքացիները կօգտվեն անվճար բժշկական ծառայությունից:

Երբ հիվանդին հնարավոր լինի տեղափոխել, ընդունող Կողմը անհրաժեշտության դեպքում կապահովի հիվանդի տեղափոխումը մինչև իր երկրի սահմանը, որտեղ նա կընդունվի տեղական իշխանությունների կողմից:

6.4. Կողմերը կարող են ախտորոշման և բուժման նպատակով հիվանդներ ուղարկել մյուս Կողմին՝ ամեն առանձին դեպքում փոխադարձ համաձայնության հիման վրա: Դրա հետ կապված ծախսերը կվճարի ուղարկող Կողմը:

6.5. Կողմերից մեկի քաղաքացու՝ մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը փոխադարձաբար կապահովեն անվճար դատաբժշկական ծառայություններ, ինչպես նաև դիակի զմռսում կամ պահպանման այլ ձևեր: Տեղափոխման հետ կապված ծախսերը կվճարի մահացածի ընտանիքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։