Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի երկրների ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ գործընթացն անցնելու մասին դիվանագիտական ճանապարհով փոխադարձաբար իրազեկ դարձնելու օրվանից և գործում է 5 տարի ժամկետով:
Այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 1 տարով, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ճանապարհով չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի Համաձայնագրով նախատեսված ծրագրերի հետ կապված այն պարտավորությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 21-ից: