Հոդված 3
Հոդված 3
Բժշկագիտական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Կողմերի բժշկագիտական միությունները մինչև ամեն տարվա դեկտեմբերի 15-ը միմյանց կներկայացնեն գիտաժողովների ժամանակացույցը: Միությունները նմանապես կներկայացնեն վերոհիշյալ ժողովների կազմակերպչական մանրամասները և մյուս Կողմի մասնակիցների համար կապահովեն նվազեցված վճարումներ ու արտոնյալ սակագներ՝ կախված ֆոնդերի հնարավորություններից: