Հոդված 4
Հոդված 4
4.1. Կողմերը կաջակցեն բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը:
Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությունը կստեղծվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով՝ հիմնված աշխատանքի համատեղ պլանների և մեթոդների վրա:
Ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրված պլանները կգործեն տվյալ երկրի իրազեկ մարմինների կողմից հաստատվելուց հետո՝ տեղի օրենսդրությանը համապատասխան:
4.2. Կողմերը կօժանդակեն միմյանց հիվանդանոցների միջև ուղղակի կապերի ու համագործակցության հաստատմանը: