Հոդված 1
Հոդված 1
Ղեկավարվելով սույն Համաձայնագրի դրույթներով՝ Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով.
նոր ԱԷԿ-ների նախագծում, կառուցում և շահագործման հանձնում, այդ թվում նաև այլ երկրների տարածքում,
ԱԷԿ-ներում գործող էներգաբլոկների անվտանգության բարձրացում և տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավում,
ԱԷԿ-ների շահագործում,
ԱԷԿ-ների շահագործումից հանում,
ԱԷԿ-ների համար միջուկային վառելիքի մատակարարում,
ԱԷԿ-ների անվտանգության ապահովում, ԱԷԿ-ների հիմնական սարքավորումների դիագնոստիկայի և վերահսկողության համակարգերի, շահագործման օժանդակության համակարգերի և վթարների վերացման համակարգերի զարգացում և կատարելագործում,
էներգետիկական ռեակտորներում օգտագործվող սարքավորումների, համալրվող արտադրանքի, սարքերի, պահեստամասերի և նյութերի (ներառյալ միջուկային նյութերը) արդյունաբերական արտադրություն և մատակարարում, այդ թվում՝ կոոպերացիայի հիման վրա,
օգտագործված միջուկային վառելիքի և ճառագայթաակտիվ ճառագայթման աղբյուրների վերամշակում և պահպանում, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների հետ վերաբերմունք,
ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում՝ նրանց կյանքի բոլոր փուլերի համար (նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում),
միջուկային նյութերի հաշվառում ու վերահսկում, ատոմային էներգետիկայի օբյեկտների և աշխատած ճառագայթաակտիվ ճառագայթման աղբյուրների ֆիզիկական պաշտպանության իրականացում,
միջուկային և ռադիացիոն ավտանգություն, շրջակա միջավայրի պահպանություն,
կադրերի պատրաստում Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում՝ համաձայնեցված ծրագրերով,
փորձի փոխանակում ատոմային էներգիայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում,
համագործակցության շրջանակներում մասնագետների և գիտնականների փոխանակում՝ առանձին ծրագրերի իրականացման և ներդրման համար,
միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառում բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում,
արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման իրականացում,
ատոմային գիտության և տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացում,
հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործման հարցերում տեղեկացում,
սույն Համաձայնագրի շրջանակներից դուրս չեկող համագործակցության այլ ուղղություններ՝ Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ: