Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի կիրառման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի կիրառման կարգը

1. Ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի կիրառման կարգը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ: Մինչ տվյալ արձանագրության գործողության մեջ մտնելը ծառայությունները անուղղակի հարկերով հարկվում են Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ հետևյալ ծառայությունների.

ա) մի Կողմի պետության մաքսային տարածքից մյուս Կողմի պետության մաքսային տարածք արտահանվող ապրանքների փոխադրման և սպասարկման ծառայությունները, ներառյալ առաքման, բարձման, բեռնաթափման և փոխաբեռնման ծառայությունները,

բ) տարանցիկ ապրանքների փոխադրման և սպասարկման ծառայությունները, այն պայմանով, որ ապրանքների առաքման կամ նշանակման կետերը գտնվում են Կողմերի պետությունների տարածքներում, ներառյալ առաքման, բարձման, բեռնաթափման և վերաբեռնման ծառայությունները,

գ) մի Կողմի պետության մաքսային տարածքից մյուս Կողմի պետության մաքսային տարածք ուղիղ և հակադարձ ուղղություններով ուղևորների և բեռների փոխադրման ծառայությունները:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում թվարկված ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով այն պետությունում, որի հարկատուները մատուցում են այնպիսի ծառայություններ՝ Կողմերի սահմանած կանոններին համապատասխան՝ ծառայությունների մատուցման փաստի հաստատման դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։