Հոդված 6. Հսկողություն ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման նկատմամբ
Հոդված 6. Հսկողություն ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման նկատմամբ
1. Ապրանքների տեղափոխման, հաշվառման իրականացման և տեղեկատվության փոխանակման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերը կօգտագործեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության Ապրանքային անվանացանկը / ԱՊՀ ԱՏԳ ԱԱ /:
2. Կողմերի պետությունների մաքսային տարածքներ ներմուծվող ապրանքներից անուղղակի հարկերը գանձվում են նշանակման երկրի մաքսային կամ հարկային մարմինների կողմից: