Հոդված 7. Համաձայնագրի կատարումը
Հոդված 7. Համաձայնագրի կատարումը
1. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերի իրավունքը կիրառելու անհրաժեշտ միջոցներ ներքին արտադրողների և ազգային շուկայի շահերի պաշտպանության համար՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:
2. Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների ճանապարհով:
3. Կողմերը, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություններ կանցկացնեն սույն Համաձայնագրի իրագործման ընթացքի գնահատման և նրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակահարմարության համար: