Հոդված 3. Ապրանքների արտահանման ժամանակ հարկման սկզբունքը
Հոդված 3. Ապրանքների արտահանման ժամանակ հարկման սկզբունքը
Արտահանման մաքսային ռեժիմի տակ գտնվող ապրանքները, որոնք արտահանվում են մի Կողմի պետության մաքսային տարածքից և ներմուծվում են մյուս Կողմի պետության մաքսային տարածք, հարկվում են անուղղակի հարկերով զրոյական դրույքաչափով՝ Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:
Սույն կանոնը չի տարածվում բնական գազի և նավթի վրա, ներառելով կայուն գազային կոնդենսատը: