Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում կտրամադրի՝

ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների ներդրումների և եկամուտների համար ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր պետության կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումների և եկամուտների համար,

բ) մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողներին՝ իրենց ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման հարցերում ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին:

2. Սույն հոդվածի դրույթները չպետք է այնպես մեկնաբանվեն, որ պարտավորեցնեն մի Պայմանավորվող կողմին մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների վրա տարածել ցանկացած ռեժիմի առավելությունները, զեղչերն ու արտոնությունները, որոնք բխում են ցանկացած՝

ա) գոյություն ունեցող կամ ապագայում հնարավոր` ազատ առևտրի, մաքսային միության, ընդհանուր շուկայի մասին կամ այլ նմանատիպ միջազգային համաձայնագրից, ներառյալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության այլ ձևերը, որոնց մասնակից է կամ կարող է ապագայում մասնակցել Պայմանավորվող կողմերի պետություններից յուրաքանչյուրը,

բ) միջազգային համաձայնագրից, որը լրիվ կամ գլխավորապես վերաբերում է հարկմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։