Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի միջև վեճերի լուծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի միջև վեճերի լուծումը

1. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել Պայմանավորվող կողմերից մեկի և մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի միջև՝ տվյալ ներդրողի ներդրումների առնչությամբ, կլինի վեճի կողմերի միջև խորհրդակցությունների առարկա` այն բարեկամաբար կարգավորելու նպատակով:

2. Եթե վեճը կարգավորելու անհրաժեշտության մասին դիմումի ներկայացումից հետո վեց ամսվա ընթացքում այդ խորհրդակցությունները չհանգեցնեն վեճի լուծմանը, ներդրողն իրավունք ունի իր հայեցողությամբ վեճը լուծելու համար այն փոխանցել՝

ա) այն Պայմանավորվող կողմի պետության իրավասու դատարան, որի տարածքում իրականացվել են ներդրումները,

բ) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)՝ պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիային համապատասխան, կամ քարտուղարություն (ICSID)՝ Օժանդակ ընթացակարգերի կանոններին համապատասխան.

գ) «ad hoc» արբիտրաժային դատարան, որը, եթե վեճի կողմերը այլ կերպ չհամաձայնվեն, պետք է ստեղծվի և գործի, Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոնակարգին (UNCITRAL) համապատասխան:

3. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը արբիտրաժային վարույթի կամ արբիտրաժային որոշման կատարման ընթացքում չպետք է իր պաշտպանության համար հղում կատարի իր ինքնիշխանության կամ այն հանգամանքի վրա, որ մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողը, որևէ ապահովագրական պոլիսին կամ այլ երաշխիքին համապատասխան, ստացել է լրիվ կամ մասնակի փոխհատուցում:

4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է փորձի դիվանագիտական ուղիներով կարգավորել այն վեճը, որը ներկայացվել է միջազգային արբիտրաժի քննությանը:

5. Արբիտրաժային որոշումը կլինի վերջնական և պարտադիր վեճի երկու կողմերի համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է նման որոշումը կատարել իր օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։