Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորինս կլուծվեն դիվանագիտական ուղիներով՝ բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը չկարողանան լուծել որևէ վեճ վերոհիշյալ ձևով բանակցություններ սկսելու պահից վեց ամսվա ընթացքում, ապա այդ վեճը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է փոխանցվել արբիտրաժային դատարան՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

3. Արբիտրաժային դատարանը կստեղծվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար հետևյալ ձևով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնշանակի դատարանի մեկ անդամ, իսկ այդ երկու անդամները Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ կնշանակեն դատարանի նախագահին: Նա պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, որի հետ երկու Պայմանավորվող կողմերը պահպանում են դիվանագիտական հարաբերություններ: Դատարանի անդամները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահը` երեք ամսվա ընթացքում՝ հաշված այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կծանուցի վեճը արբիտրաժային դատարան փոխանցելու իր մտադրության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետներում անհրաժեշտ նշանակումները չկատարվեն, ապա այլ պայմանավորվածության բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին՝ անհրաժեշտ նշանակումներ իրականացնելու խնդրանքով: Եթե Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացի կամ այլ պատճառներով չի կարող կատարել նշված գործառույթը, անհրաժեշտ նշանակումների իրականացումը կառաջարկվի Միջազգային դատարանի փոխնախագահին: Եթե Միջազգային դատարանի փոխնախագահը ևս հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի պետության քաղաքացի կամ այլ պատճառներով չի կարող կատարել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումների իրականացումը կառաջարկվի Միջազգային դատարանի` նրան ըստ ավագության պաշտոնով հաջորդող անդամին, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից ոչ մեկի պետության քաղաքացի:

5. Արբիտրաժային դատարանը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը կլինի վերջնական և պարտադիր երկու Պայմանավորվող կողմերի համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կկրի իր կողմից նշանակված դատարանի անդամի գործունեության և արբիտրաժային վարույթում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի, ինչպես նաև վեճի քննության հետ կապված ցանկացած այլ ծախս հավասար կբաշխվի Պայմանավորվող կողմերի միջև: Սակայն դատարանը իրավունք ունի այլ որոշում ընդունել ծախսերի վերաբերյալ: Մնացած բոլոր հարցերում դատարանն ինքն է սահմանում իր աշխատանքի կանոնակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։