Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և գործողության դադարեցումը

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը գրավոր կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին իր կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական համապատասխան ընթացակարգերը կատարելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու ծանուցումներից վերջինի ստացման օրվանից հաշված 30 օր լրանալուց հետո:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է տասը տարի ժամկետով: Այդ ժամանակաշրջանը լրանալուց հետո այն ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակաշրջանով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն տասներկու ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը իրականացված և դրա գործողության տակ ընկնող ներդրումների նկատմամբ, սույն Համաձայնագրի մյուս բոլոր հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան սույն Համաձայնագրի դադարեցման ժամկետից հետո հաջորդ տասը տարվա ընթացքում:

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման հարցում տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 10-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։