Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ներդրումների իրագործման աջակցություն և փոխադարձ պաշտպանություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ներդրումների իրագործման աջակցություն և փոխադարձ պաշտպանություն

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում կստեղծի բարենպաստ պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների համար` իրենց ներդրումների իրականացման համար և կթույլատրի այդ ներդրումները իր պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումներին անփոփոխ կտրամադրվի արդար և իրավահավասար ռեժիմ, ինչպես նաև իրավական պաշտպանություն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում՝ սույն Համաձայնագրին համապատասխան:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է՝

անհիմն կամ խտրական միջոցների կիրառմամբ չխոչընդոտել մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների կողմից իր պետության տարածքում ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը,

կատարել ցանկացած պարտավորություն, որը ստանձնվել է մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների ներդրումների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։