Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օտարում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օտարում

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում չեն կարող ենթարկվել ռեկվիզիցիայի, օտարման, ազգայնացման կամ այլ գործողությունների, որոնք հետևանքներով համարժեք են և տանում են դեպի օտարերկրյա ներդրողի սեփականության իրավունքի կամ նրա ներդրումների վերահսկման կամ էական առավելության զրկման (այսուհետ՝ օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գործողությունները ձեռնարկվում են՝ ելնելով պետական կամ հասարակական շահերից, օրենսդրությանը համապատասխան, առանց խտրականության և համապատասխան փոխհատուցում ապահովելով:

2. Այսպիսի փոխհատուցումը կազմում է օտարվող ներդրումների շուկայական արժեքը օտարման իրականացմանը կամ դրա հանրորեն հայտնի դառնալուն անմիջապես նախորդող պահի դրությամբ՝ կախված նրանից, թե որն է առաջինը տեղի ունեցել: Շուկայական արժեքը որոշվում է համընդհանուր ընդունված միջազգային պրակտիկային համապատասխան և ներառում է LIBOR հիմքի վրա հաշվարկված տոկոսադրույք՝ այն արժույթի նկատմամբ, որով իրականացվել էր ներդրումը՝ օտարման պահից մինչև վճարման օրը ընկած ժամանակահատվածի համար: Փոխհատուցումը կվճարվի Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, առանց անհիմն ուշացման, այն արժույթով, որով իրականացվել էին սկզբնական ներդրումները, և ազատորեն կփոխանցվի մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք:

3. Կորուստներ կրած ներդրողները իրավունք ունեն, օտարում իրականացնող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը համապատասխան և սույն հոդվածում շարադրված սկզբունքների համաձայն, այդ Պայմանավորվող կողմի պետության դատական ատյանում գործի օպերատիվ քննարկման և համապատասխան ներդրումների գնահատման վերլուծության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։