Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Ազատ փոխանցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ազատ փոխանցումներ

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողներին համապատասխան ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր միջոցների ազատ փոխանցում և մասնավորապես, բայց ոչ բացառապես՝

ա) եկամուտների, ինչպես դա սահմանված է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետում,

բ) երկու Պայմանավորվող կողմերի կողմից որպես ներդրումներ ճանաչվող փոխառությունների մարման դիմաց վճարվող միջոցների,

գ) ներդրումների կառավարմանը առնչվող ծախսերը հոգալու համար նախատեսված միջոցների,

դ) ներդրումների պահպանման կամ ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական և լրացուցիչ գումարների,

ե) ներդրումների վաճառքից կամ դրա ամբողջական կամ մասնակի լուծարումից ստացվող միջոցների, ներառյալ գույքի արժեքի հնարավոր աճը,

զ) սույն Համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցումների,

է) վեճերի կարգավորման արդյունքում վճարվող գումարների:

2. Սույն հոդվածով նախատեսված միջոցների փոխանցումը կիրականացվի առանց ուշացման, ազատ փոխարկելի արժույթով, այն Պայմանավորվող կողմի պետության արժութային կարգավորման կանոններին համապատասխան, որի տարածքում իրականացվել են ներդրումները, եթե համապատասխան ներդրողի և Պայմանավորվող կողմի միջև չկա այլ համաձայնություն:

3. Սույն հոդվածով նախատեսված վճարումների իրականացման համար արժույթի փոխանակումն իրականացվում է ըստ փոխանցման օրվա դրությամբ գործող շուկայական փոխարժեքի` համապատասխան Պայմանավորվող կողմի պետության արժութային կարգավորման կանոններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։