Հոդված 7. Սուբրոգացիա
Հոդված 7. Սուբրոգացիա
Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից լիազորված կազմակերպությունը, որը ներդրողին վճարում է կատարում նրա կողմից` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում նրա ներդրումների կապակցությամբ ոչ առևտրային ռիսկից երաշխիքների տրամադրման հիման վրա, իրավունք կունենա սուբրոգացիայի սկզբունքի ուժով օգտվելու ներդրողի իրավունքներից նույն ծավալով, ինչպես ներդրողը: Այդ իրավունքները կիրականացվեն վերջին Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը համապատասխան: