Հոդված 16
Հոդված 16
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից և անժամկետ է: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը նման գրավոր ծանուցում ստանալու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները կշարունակեն կիրառվել Համաձայնագրում նշված փաստաթղթերի նկատմամբ, որոնք տրվել են մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը, ինչպես նաև՝ սովորողների ու գիտական աստիճաններ և գիտական կոչումներ հայցողների նկատմամբ, ովքեր ժամանել են Հայաստանի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն մինչև Համաձայնագրի գործողության դադարելը: Նրանց ստացած փաստաթղթերը կճանաչվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15-ին՝ երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 9-ից: