Հոդված 2
Հոդված 2
Հիմնական ընդհանուր կրթության մասին վկայականը, որը տրվում է Հայաստանի Հանրապետությունում և հիմնական ընդհանուր կրթության մասին ատեստատը, որը տրվում է Ռուսաստանի Դաշնությունում, ճանաչվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում և միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական և միջնակարգ մասնագիտական կրթության Ռուսաստանի Դաշնության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության պահանջների: