Հոդված 6
Հոդված 6
Բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմը, որը վկայում է բակալավրի աստիճան շնորհելու մասին, և բարձրագույն կրթության դիպլոմը, որը վկայում է բակալավրի աստիճան շնորհելու մասին, որոնք տրվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում առնվազն 4 տարի առկա ուսուցումից հետո, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում և դրանք ունեցողներին իրավունք են տալիս շարունակելու բարձրագույն մասնագիտական կրթությունը մագիստրոսի և մասնագետի պատրաստման ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության պահանջների: Աշխատանքի ընդունվելիս այդ դիպլոմներ ունեցողների մասնագիտական պատրաստությունը ճանաչվում է այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) ուղղության և որակավորման համապատասխան: