Հոդված 7
Հոդված 7
Բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմը, որը վկայում է մասնագետի որակավորում շնորհելու մասին, և բարձրագույն կրթության դիպլոմը, որը վկայում է մասնագետի որակավորում շնորհելու մասին, որոնք տրվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում առնվազն 5 տարի առկա ուսուցումից հետո, ճանաչվում են, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում կրթությունը շարունակելու դեպքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ընդունող ուսումնական հաստատության կամ գիտական հաստատության պահանջների: Աշխատանքի ընդունվելիս այդ դիպլոմներ ունեցողների մասնագիտական պատրաստությունը ճանաչվում է այդ փաստաթղթերում նշված մասնագիտության (արհեստի) և որակավորման համապատասխան: