Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն Համաձայնագրով նախատեսված` Կողմերի գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, այլ կառավարման մարմինների, գիտությունների ազգային ակադեմիաների, գիտահետազոտական հիմնարկների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, առանձին գիտնականների և մասնագետների կողմից` նրանց իրավասության սահմաններում և ազգային օրենսդրություններին համապատասխան նրանց միջև ուղղակի համաձայնագրերի, պայմանագրերի և կոնտրակտների հիման վրա:

Համագործակցության ընդհանուր ղեկավարումը և համակարգումն կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից: Համագործակցության իրականացման պայմանները կսահմանվեն պայմանագրերով, որոնք նախատեսում են.

- համագործակցության նպատակները և բովանդակությունը, ակնկալվող արդյունքները, նախագծերի իրականացման ժամկետները և պայմանները,

- աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, ֆինանսական փոխադարձ պարտավորությունները,

- գիտական օբյեկտների և համագործակցության ընթացքում համատեղ հետազոտությունների արդյունքների օգտագործման կարգը,

- վիճելի հարցերի լուծման և համագործակցության ընթացքում պատճառված հնարավոր վնասների հատուցման կարգը,

- երրորդ պետությունների կազմակերպությունների, անձանց կամ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը համագործակցությանը, այդպիսի մասնակցության ֆինանսավորման և համագործակցության արդյունքների օգտագործման կարգը,

- համագործակցության ընթացքում միմյանց փոխանցվող տեղեկատվության հավաստիության, նյութերի և սարքավորումների որակի համար պատասխանատվությունը,

- համագործակցության արդյունքում ստացված մտավոր սեփականության իրավունքների բաշխման և այդ իրավունքների բաշխման ու պահպանության հարցերի կարգավորման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։