Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղ նախագծերին մասնակցած փորձագետների, գիտնականների և այլ մասնագետների փոխանակությունը կատարվում է նախնական պայմանավորվածության համաձայն, իսկ դրա հետ կապված վճարումները՝ հետևյալ կարգով.

- գործուղող Կողմը վճարում է երկու պետությունների` դուրս գալու և նշանակման կետերի միջև գործուղվող մասնագետի փոխադրածախսը,

- ընդունող Կողմն ամբողջությամբ իր վրա է վերցնում գործուղված մասնագետի բնակության, սննդի, փոխադրության և այլ ծախսերն իր պետության տարածքում, ելնելով ծախսերի չափաբաժիններից, որոնք սահմանված են ընդունող Կողմի համապատասխան կարգի մասնագետների համար,

- գործուղված մասնագետի բժշկական սպասարկումը ընդունող Կողմի պետության տարածքում (ծանր հիվանդությունների կամ դժբախտ պատահարների դեպքում) ապահովվում է ընդունող Կողմի հաշվին` նույն պայմաններով, ինչպիսիք նախատեսված են ընդունող Կողմի աշխատակիցների համար:

Տվյալ կարգը գործում է, եթե համագործակցող Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որևէ այլ կարգ չեն սահմանել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։