Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.
- համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախագծերի, ինչպես նաև Կողմերի պետությունների տնտեսությունների համար առաջնային նշանակություն ունեցող հիմնարար հետազոտությունների իրականացում, դրանց փորձաքննության փոխադարձ անցկացում,
- գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակում,
- համատեղ գիտահետազոտական կոլեկտիվների ձևավորում, այդ թվում` դաշտային համատեղ հետազոտություններ արշավախմբերի, նորարարական և այլ տիպի կազմակերպությունների համար, որոնք կապահովեն նոր տեխնոլոգիաների իրացումը և մշակումը,
- գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների փոխանակություն,
- գիտական կադրերի նախապատրաստում, գիտնականների և մասնագետների փոխանակություն,
- համատեղ սեմինարների, գիտաժողովների, աշխատանքային հանդիպումների և ստաժավորումների կազմակերպման միջոցով գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում:
Համագործակցությունը կարող է իրականացվել նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:
Համագործակցության ձևերը ընտրելիս և սահմանելիս Կողմերը ղեկավարվում են միմիայն գիտության զարգացման, երկու պետությունների ու ժողովուրդների տնտեսական և հասարակական առաջընթացի շահերով: