Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ երկու պետությունների ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձ ծանուցման օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով: Համաձայնագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ երկամյա ժամանակահատվածի համար, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր կարգով մյուս Կողմին չի տեղեկացնում Համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին:

Սույն Համաձայնագրի ոչ մի փոփոխություն կամ գործողության դադարեցում չի կարող փոփոխել Կողմերի ստանձնած իրավունքները և պարտավորությունները, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի շրջանակներում մինչև նման փոփոխությունների գործողության մեջ մտնելը կամ Համաձայնագրի գործողության ավարտը:

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։