Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կոնվենցիայի 9-րդ հոդվածը լրացվում է հետևյալ տեքստով, ընդ որում 9-րդ հոդվածի սկզբնական տեքստը դառնում է առաջին կետ, իսկ ստորև բերվողները, համապատասխանաբար, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր.

«2. Այն անձի հանձնումը, որի նկատմամբ Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող մի երրորդ պետության տարածքում կայացվել է վերջնական դատավճիռ այն հանցագործության կամ հանցագործությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ պահանջ էր ներկայացվել, չի իրականացվի.

ա) եթե նկատմաբ կայացվել է արդարացման դատավճիռ,

բ) եթե նրա նկատմամբ նշանակված ազատազրկումը կամ այլ պատիժը.

i. ամբողջությամբ ի կատար է ածվել,

ii. համաներման կամ ներման պատճառով մասամբ կամ ամբողջությամբ ի կատար չի ածվել,

գ) եթե դատարանը նրան մեղավոր է ճանաչել` առանց պատիժ նշանակելու:

3. Այնուհանդերձ, 2-րդ կետում նշված դեպքերում հանձնում կարող է թույլատրվել`

ա) եթե դատավճռի կայացման հիմքում ընկած հանցագործությունն ուղղված է եղել Հայցող պետության տարածքում հանրային կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ,

բ) եթե դատավճիռը կայացվել է Հայցող պետության տարածքում հանրային կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ,

գ) եթե դատավճռի կայացման հիմքում ընկած հանցագործությունն ամբողջությամբ կամ մասամբ կատարվել է Հայցող պետության տարածքում կամ նրա տարածք համարվող վայրում:

4. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կանխարգելում ավելի լայն ներպետական դրույթների կիրառումը, որոնք վերաբերում են օտարերկրյա պետության կողմից կայացված դատավճռին առնչվող «Ne bis in idem» -ի սկզբունքի գործողությանը:»:

Գ լ ու խ 3

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։