Հոդված 9
Հոդված 9
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր պետություններին կծանուցի`
ա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունների մասին,
բ) վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին,
գ) սույն Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ) 5-րդ հոդվածի համաձայն ստացված հայտարարությունների և դրանցից հրաժարվելու մասին,
ե) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
զ) 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված հայտարարություններից հրաժարվելու մասին,
է) 8-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:
Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1975 թվականի հոկտեմբերի 15-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք կպահվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրած և միացած բոլոր պետություններին:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 17-ից: