Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի:Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին երրորդ փաստաթղթի ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացնող, ընդունող կամ հաստատող՝ ստորագրած Պետությունների նկատմամբ վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան: