Հոդված 5
Հոդված 5
1. Վավերագիրը, ստորագրելու, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:
2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ կատարել:
3. Տարածքի առնչությամբ նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունից Կողմը կարող է հրաժարվել սույն Արձանագրության 8-րդ հոդվածով սահմանված կարգով: