Հոդված 6
Հոդված 6
1. Ցանկացած Պետություն կարող է վավերագիրը, ստորագրելու, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունել I կամ II Գլուխները:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել նախորդ կետի համաձայն արված հայտարարությունից` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:
3. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել: