Անցնել բովանդակությանը

Հոդված 2. F. Հիդրոքլորաֆտորածխաջրածիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2F. Հիդրոքլորաֆտորածխաջրածիններ

1. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկու ամսվա ընթացքում, սկսած 1996 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում Գ հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի հետևյալ գումարային ցուցանիշները.

ա) A հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի՝ 1989 թ. գործածման իր հաշվարկային մակարդակի երեք ամբողջ մեկ տասնորդական տոկոսը, և

բ) C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի՝ 1989 թ. գործածման իր հաշվարկային մակարդակը:

2. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2004 թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի վաթսունհինգ տոկոսը:

3. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2010 թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի երեսունհինգ տոկոսը:

4. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2015 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի տասը տոկոսը:

5. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2020 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարային ցուցանիշի զրո ամբողջ հինգ տոկոսը:

6. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2030 թ. հունվարի 1-ից, և յուրաքանչյուր հետագա տասներկու ամսվա ընթացքում C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն:

7. Սկսած 1996 թ. հունվարի 1-ից՝ յուրաքանչյուր Կողմ կձգտի ապահովել, որ.

ա/ C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածումը սահմանափակվի այն կիրառումներով, որտեղ առկա չեն էկոլոգիապես ավելի հարմար տարբերակային նյութեր կամ տեխնոլոգիաներ,

բ/ C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի գործածումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն անհրաժեշտ է մարդու կյանքի և առողջության պահպանման համար, չի իրականացվի կիրառման այն ոլորտներից դուրս, որոնք ներկայումս բավարարվում են A, B և C հավելվածներում ներառված կարգավորվող նյութերով, և

գ/ C հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերը ընտրվել են այնպես, որ նվազագույնի հասցվի օզոնային շերտի քայքայումը՝ ի հավելումն այլ նկատառումների, որոնք կապված են շրջակա միջավայրի, անվտանգության և տնտեսության հետ:

H. Հոդված 2G. Հիդրոբրոմքլորածխաջրածիններ

Հետևյալ հոդվածը պետք է ընդգրկվի Արձանագրության F հոդվածից հետո.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։