Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ուժի մեջ մտնելը

1. Սույն Ուղղումը ուժի մեջ է մտնում 1994 թ. հունվարի 1-ից՝ այն դեպքում, եթե Ուղղմանը վերաբերող՝ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին առնվազն քսան փաստաթուղթ ի պահ է հանձնվել պետությունների կողմից կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք հանդիսանում են օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի Արձանագրության Կողմ: Այն դեպքում, եթե տվյալ պայմանները հետևած չլինեն ճիշտ ժամանակին, Ուղղումը ուժի մեջ կմտնի այս պայմանների կատարման ամսաթվին հետևող իննսուներորդ օրը:

2. 1-ին կետի նպատակների համար ցանկացած նման փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից, չի համարվում լրացուցիչ այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել կազմակերպության անդամ պետությունների կողմից:

3. Սույն Ուղղումը ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն 1-ին կետի, Ուղղումը պետք է ուժի մեջ մտնի Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար՝ վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը:

*Ուղղումը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 24-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։