Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երրորդ վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունն ստորագրած և վավերացրած, ընդունած կամ հաստատած Պետության նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե մինչ այդ կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան: