Հոդված 8
Հոդված 8
1. Կոնվենցիայի դրույթների նկատմամբ Պայմանավորվող կողմի վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, բացառությամբ այն դեպքի, եթե Կողմն այլ կերպ է հայտարարում ստորագրելիս կամ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս: Նույնը վերաբերում է Կոնվենցիայի 24-րդ հոդվածի համաձայն արված հայտարարություններին:
2. Ցանկացած պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.
ա. չընդունել I Գլուխը կամ այն միայն 1-ին հոդվածում նշված որոշ հանցագործությունների կամ դրանց կատեգորիաների կապակցությամբ կամ ֆինանսական հանցագործությունների առնչությամբ չկատարել գույքի խուզարկության կամ բռնագրավման հանձնարարությունը,
բ. չընդունել II Գլուխը,
գ. չընդունել III Գլուխը:
3. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել նախորդ կետի համաձայն արված հայտարարությունը` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին. նոր հայտարարությունն ուժի մեջ է մտնում դրա ստանալու օրվանից:
4. Պայմանավորվող կողմը, որը Արձանագրության նկատմամբ կիրառել է Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ արված վերապահումը կամ վերապահում է արել Արձանագրության որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ այլ Պայմանավորվող կողմ հետևի այդ դրույթին, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Կողմը կիրառի խնդրո առարկա դրույթն այն մասով, որքանով ինքն է տվյալ դրույթն ընդունել:
5. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել: