Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը ի պահ տալիս ցանկացած Պետություն կարող է նշել այն տարածքը, որի/որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:

2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը ի պահ տալիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է և որոնց անունից ինքը իրավասու է պարտավորություններ ստանձնել:

3. Նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունը կարելի է այդ հայտարարւոթյան մեջ նշվող տարածքի առնչությամբ չեղյալ հայտարարել այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։