Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Ասամբլեա

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ասամբլեա

1) ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդատուներ և փորձագետներ:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող Պայմանավորվող կողմը: Ասամբլեան կարող է դիմել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ` ՄՍՀԿ)՝ ֆինանսական աջակցության խնդրանքով, օժանդակելու այն Պայմանավորվող կողմերի պատվիրակների մասնակցությունը, որոնք համարվում են զարգացող երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված պրակտիկայի համաձայն, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցումային փուլում:

2) ա) Ասամբլեան քննարկում է այն հարցերը, որոնք առնչվում են սույն Պայմանագրի պահպանմանը, զարգացմանը, կիրառմանն ու գործողությանը:

բ) Ասամբլեան կատարում է այն գործառույթը, որը դրված է իր վրա 17(2) հոդվածով՝ նպաստելու համար որոշ միջկառավարական կազմակերպությունների միացմանը սույն Պայմանագրին:

գ) Ասամբլեան որոշում է սույն Պայմանագիրը վերանայելու համար դիվանագիտական համաժողովի նախապատրաստման վերաբերյալ և տալիս է բոլոր անհրաժեշտ հանձնարարականները ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին` նման դիվանագիտական համաժողով նախապատրաստելու համար:

3) ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը Պետություն է ներկայացնում, ունի մեկ քվե և քվեարկում է միայն իր անունից:

բ) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հանդես է գալիս որպես միջկառավարական կազմակերպություն, կարող է մասնակցել քվեարկությանը իր անդամ պետությունների փոխարեն՝ ձայների այն քանակությամբ, որը հավասար է այն անդամ պետությունների ձայների քանակին, որոնք սույն Պայմանագրի կողմեր են: Ոչ մի նման միջկառավարական կազմակերպություն չի մասնակցի քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից մեկը օգտվում է քվեարկության իր իրավունքից և ընդհակառակը:

4) Ասամբլեան հերթական նիստի է հավաքվում յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ՝ ՄՍՀԿ Գլխավոր տնօրենի գումարմամբ:

5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները, ինչպես նաև արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները և, ելնելով սույն Պայմանագրի դրույթներից, տարբեր տեսակի որոշումների ընդունման համար ապահովում է պահանջվող մեծամասնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։